ԳլխավորԼուր

ՀՀ դպրոցներում այս պահին կա 1035 աշխատատեղ

Դասարան

ՀՀ մարզերում և Երևանի դպրոցներում այս պահին կա 1035 թափուր աշխատատեղ, որից Սյունիքում` 7, Գեղարքունիքում` 22, Արարատում` 132, Կոտայքում` 60, Արագածոտնում` 48, Արմավիրում` 258, Շիրակում` 26, Լոռիում` 449, Տավուշում` 11, Վայոց Ձորում՝ 6, Երևանում` 16։

Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Մոտ 21 հազար երեխաներից 2784-ը ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններում, որոնցից Սյունիքում` 140, Վայոց Ձորում` 46, Գեղարքունիքում՝ 93, Արարատում՝ 758, Կոտայքում` 450, Արագածոտնում՝ 80, Արմավիրում՝ 393, Շիրակում` 110, Լոռիում` 103, Տավուշում` 161 և Երևանում` 450։

ՀՀ մարզերում ընդհանուր առմամբ առկա է 273 ավագ և 59 միջին բուժաշխատողի կարիք։ Ըստ տեղաբաշխվածության հետևյալ պատկերն է` Արագածոտնում՝ շուրջ 37 հաստիք, Արարատում` 26, Արմավիրում` 13, Գեղարքունիքում՝ շուրջ 46, Կոտայքում` 32, Լոռիում` 65, Շիրակում` 32, Տավուշում` 23, Վայոց Ձորում` 23։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ բռնի տեղափոխվել է 100 617 մարդ։