ԳլխավորԼուր

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 495-Ա/2 հրամանով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`

«Մայրենի» (գրավոր, թեստ) — 08.06.2023 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 13.06.2023 թ.
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) — 05.06.2023 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 12.06.2023 թ.
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) — 19.06.2023 թ.
«Հայոց պատմություն» (բանավոր) — քննաշրջանի ընթացքում
«Գրականություն» (բանավոր) — քննաշրջանի ընթացքում
Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) — քննաշրջանի ընթացքում
«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում — քննաշրջանի ընթացքում
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) — 07.06.2023 թ.
«Հայոց պատմություն» (գրավոր) — 14.06.2023 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր) — 21.06.2023 թ.
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում: