ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել են Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի «Սմարթ» ընթերցասրահի բացման արարողությանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Սմարթ» ընթերցասրահը հիմնվել է «Դասավանդի՛ր, Հայաստան», «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ների և անհատ անձանց աջակցությամբ:
Դպրոցի սաները ներկայացրել են ընթերցասրահի ստեղծման գաղափարը, կառուցման ընթացքը, ինչպես նաև հետագա ծրագրերը:
Միջոցառման ընթացքում համագործակցության հուշագիր է կնքվել «Թալինի ավագ դպրոց» և «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միջև, որի շրջանակում դպրոցների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու և համատեղ նախագծեր իրականացնելու վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել աշակերտների և ուսուցչական կազմի հետ: