ԳլխավորԼուր

Հաստատվել է հանրակրթական դպրոցների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը

Նոր Գյուղի միջնակարգ դպրոցը

ՀՀ կառավարության 216-Ն որոշման փոփոխությամբ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը, դրանց նկարագրերի փոփոխությունները, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ այդմ, կառավարման նոր համակարգով դեռևս չաշխատող հաստատությունների համար տրվել են համապատասխան կարգավորումներ:

ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝

  • Տնօրեն, տնօրենի տեղակալ, համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների, ուսուցիչ, հոգեբան, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ, Նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ), գրադարանավար, լաբորանտ, ուսուցչի օգնական, Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ, խմբակավար:

ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝

  • Վարչատնտեսական մասի համակարգող, հաշվապահ, տնտեսվար, հավաքարար, խոհարար, պահակ, այգեպան, վարորդ, ուղեկցող, անձնակազմի կառավարման մասնագետ:

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝

  • Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն, տնօրենի տեղակալ, հատուկ մանկավարժ (օլիգոֆրենոմանկավարժ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, լոգոպեդ), սոցիալական մանկավարժ հոգեբան՝ Էրգոթերապիստ:

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝

  • Հաշվապահ, Տեսուչ կադրերի գծով, գործավար, համակարգչային օպերատոր, տնտեսվար, հավաքարար, պահակ, վարորդ, ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ), ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետ (հնոցապան` ջեռուցումն ինքնակարգավորվող համակարգով իրականացնելու դեպքում):