ՊԵԿ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում ֆրանսիական համալսարան, որի ընթացքում ուսանողներին են ներկայացրել Հարկային և Մաքսային ծառայություններում աշխատանքի անցնելու հնարավորություններն ու մասնագիտական հեռանկարները, հայտնում են ՊԵԿ-ից։
Մաքսային ծառայողի պատրաստման անվճար դասընթացի ընդունելությունը նախատեսվում է մեկնարկել ապրիլի 29-ից։ ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից կկազմակերպվեն չորսշաբաթյա դասընթացներ՝ տեսական և գործնական փուլերով:
Համալսարանի իրավագիտության, մարքեթինգի և հանրային կառավարման ֆակուլտետների ուսանողները հետաքրքրություն են ցուցաբերել՝ մաքսային և հարկային ոլորտներին առնչվող հարցերի, կազմակերպվող դասընթացների, ինչպես նաև ՊԵԿ-ում աշխատանքի անցնելու հնարավորությունների շուրջ քննարկումներին։