ԳլխավորԼուր

Վանաձորում բացվել է Վիկտոր Համբարձումյանի արձանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ապրիլի 23-ին Վանաձորում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման պաշտոնական արարողությունը:

Արձանը տեղադրվել է Վանաձորի Բազում թաղամասի Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակում։ 2023թ․-ին սուբվենցիոն ծրագրով իրականացվել է Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակի հիմնանորոգում և հարակից պուրակի կառուցմում։ Արձանը տեղադրվել է ծրագրի շրջանակներում՝ մեծանուն գիտնականի 115֊ամյակի առթիվ։

Արձանի հեղինակը Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն է, քանդակագործը՝ Գեղամ Բեգջանյանը։

Միջոցառման սկզբին օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։

Գիտնականի անունը կրող Վանաձորի թիվ 25 դպրոցի աշակերտներն ընթերցեցին Համբարձումյանի կենսագրությունը, նրա կտակը՝ սերունդներին ու նրան ձոնված բանաստեղծություններ։ Միջոցառումը ուղեկցվեց «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի երաժշտական կատարումներով։

Բացման արարողությունից հետո հրապարակի հարակից նորակառույց պուրակում անցկացվեց ծառատունկ։

Վիկտոր Համբարձումյանի արձանը Վանաձորում
Վիկտոր Համբարձումյանի արձանը Վանաձորի Բազում թաղամասում

Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյան
Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը
Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման արարողությունը Վանաձորում