ԳլխավորԼուր

Վանաձորի բնակիչը դանակահարել է «գրեթե» աներոջը

Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակիչը 2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, նույն քաղաքի Շիրակացի և Զորյան փողոցների խաչմերուկում հանդիպել է 46-ամյա համաքաղաքացու հետ և վերջինիս դստեր հետ նշանադրությունը չեղարկելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Comment here