ԳլխավորԼուր

Հյուսիսային պողոտայում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հյուսիսային պողոտան

Հունվարի 11-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայից ազդրի պատռած վերքով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13.50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց դիմած պատանուն կտրող-ծակող առարկայով խփել էր հասակակից մեկ այլ պատանի: Նա Արտաշիսյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն: