Դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, ինչի արդյունքում 18–ամյան տղան է մահացել, հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն ու դանակահարություն է տեղի ունեցել:
Ոստիկանները նշված քոլեջի հարևանությամբ գտնվող թիվ 54 շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր և կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի մասում նույնպես եղել են արնանման հետքեր:
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան գիտակցության չգալով մահացել է։
Մահացածը 18-ամյա Ռաֆայել Հ.-ն է, որը սովորում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում: