ԳլխավորԼուր

Հրաձգություն ու զոհեր՝ Պերմի համալսարանում. տեսանյութեր

Պերմի (ՌԴ) համալսարանում այսօր տեղի ունեցած հրաձգության  զոհ է դարձել 8 մարդ, ավելի քան 10-ը վիրավորվել է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Տելեգրամյան ալիքներում նշվում է հանցագործի անունը՝ 18-ամյա Թիմուր Բեկմանսուրով։

Ուսանողներն ու դասախոսները լքում են համալսարանի շենքը պատուհաններից կամ փակված են լսարաններում։

Նախնական տվյալներով՝ հրձիգը դիմադրություն է ցուցաբերել իրավապահներին ու վիրավորվել կամ սպանվել է։

Comment here