ԳլխավորԼուր

Հայկ Մինասյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն

Հայկ Մինասյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն

Տալլինում հուլիսի 20-20-ը ընթացող հրաձգության աշխարհի առաջնությունում՝  շարժվող թիրախ մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվեց աշխարհի չեմպիոն, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրին երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։

Հայաստանի հրաձգության հավաքականը մրցմանը մասնակցում է հետևյալ կազմով՝ Մարի Ղազարյան, Համլետ Կարենյան, Լիլիթ Մկրտչյան, Գոռ Խաչատրյան, Անահիտ Սարգսյան, Հովհաննես Մարգարյան, Աիդա Ազատյան, Գոռ Մարտիրոսյան, Արուսյակ Գրիգորյան, Հայկ Մինասյան, Լիլիթ Մկրտչյան, Մանվել Միրզոյան։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews