ԳլխավորԼուր

Որ դեպքում հնարավոր չի հայտագրվել բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի համար. ԳԹԿ

Պայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

Բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթում հայտագրվել հնարավոր չէ, եթե միասնական քննություններից թեկուզ մեկի գնահատականը չի հաղթահարել դրական շեմը, այն է՝ 7.5 միավոր։ Այս մասին Usanogh.amին հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Այդ դեպքում համակարգը թույլ չի տալիս հայտագրվել։ Նաև այն դեպքում, երբ նմանատիպ մասնագիտության համար, ասենք՝ ՃՇՀԱՀ-ում չընդունվածը փորձում է դիմել Գեղարվեստի ակադեմիա, մինչդեռ ՃՇՀԱՀ-ում 2 ներբուհական քննություն է, իսկ Գեղարվեստի ակադեմիայում՝ 3»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին: Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews