ԳլխավորԽճանկար

Ալիսա Տեպլյակովան պատրաստվում է 11 տարեկանում ավարտել բուհը

Մոսկվայի բնակիչ 9-ամյա Ալիսա Տեպլյակովան, որը 8 տարեկանում հանձնել է Միասնական պետական քննություններն ու ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, պատրաստվում է բուհն ավարտել 11 տարեկանում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

НТВ-ի եթերում Տեպլյակովան զարմացավ, երբ լսեց, որ բուհը կավարտի 5 տարի հետո։

«Ինչո՞ւ 5 տարի հետո»,-հարցրեց նա։

Աղջկա հայրը հավանական համարեց, որ երեխան դա կարող է անել եւ 2 տարուց։ Հաղորդավար Վադիմ Տակմենովը նկատեց, որ այդ դեպքում երեխան բուհը կավարտի 11 տարեկանում։

Հիշեցնենք, որ համալսարանում վճարովի հիմունքներով սովորելու վերաբերյալ պայմանագիրը կնքել է Ալիսայի հայրը։

Որպեսզի մասնակցի միասնական քննություններին՝ Ալիսան անցել է դպրոցական ամբողջ ծրագիրը։ 7 տարեկանում ստացել է 9-ամյա կրթության վկայական, որից հետո «գրոհել է» 11-րդ դասարանի վրա։

Տեպլյակովների ընտանիքում 7 երեխա կա։

Comment here