ԳլխավորԼուր

Որ բուհերը որքան թափուր տեղեր ունեն. մեկնարկել է լրացուցիչ մրցույթը

Հայտ, դիմորդ

Հուլիսի 20-ին մեկնարկել է առկա բակալավրիատի ընդունելության գործընթացի լրացուցիչ փուլը․ ընդունելության քննություններից դրական միավոր ստացած (յուրաքանչյուր առարկայից 7,5 և ավելի միավոր), սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 20-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am-ում առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին: Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին: Առավելագույնը կարելի է հայտագրել 6 մասնագիտություն:

Հիշեցնենք՝ թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր:

Ներկայացնում ենք այն բուհերի թափուր տեղերի թիվը (հուլիսի 20-ի այս ժամի դրությամբ, մասնաճյուղերով հանդերձ -խմբ), որոնք ներկայացված են ԳԹԿ-ի dimord.am կայքում։ Նշենք, որ ամենաշատ թափուր տեղերն ունի ՀՊՄՀ-ն (861), ամենաքիչը՝ Երևանի «ԱԶՊԱԹ-վետերան» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտն ու Երևանի գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը (19-ական)։

  • Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) – անվճար 20 / վճարովի 315
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ) – 96/540
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ) – 0/437
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) – 0/59
  • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ) – 19/842
  • Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան (ԲՊՀ) – 1/471
  • Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան (ՇՊՀ) – 7/202
  • Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան (ՎՊՀ) – 4/161
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) Գյումրու մասնաճյուղ – 0/23
  • Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ) – 1/110
  • Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ) – 0/51
  • Գավառի պետական համալսարան – 9/201
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ) – 93/222
  • Գորիսի պետական համալսարան (ԳՊՀ) – 6/99
  • Հայ-Ռուսական համալսարան (ՀՌՀ) – 0/191
  • Եվրոպական համալսարան – 0/415
  • Երևանի «Գլաձոր» համալսարան – 1/119
  • Երևանի «Հայբուսակ» համալսարան – 2/286
  • Երևանի «Հյուսիսային» համալսարան – 2/99
  • «Մխիթար Գոշ» հայ- ռուսական միջազգային համալսարան – 0/48
  • Եվրասիա միջազգային համալսարան – 1/105
  • Ավանդական բժշկության համալսարան – 0/59
  • Հայկական բժշկական ինստիտուտ – 0/43
  • Երևանի «Գալիք» համալսարան – 0/48
  • Ա. Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան – 0/40
  • Երևանի «Մենեջմենթ» համալսարան – 0/42
  • «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարան – 0/40
  • Երևանի «ԱԶՊԱԹ-վետերան» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտ – 0/ 19
  • Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան – 0/42
  • Երևանի գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարան – 0/19
  • Հրազդանի հումանիտար ինստիտուտ – 0/40
  • Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան – 0/68
  • Երևանի գյուղատնտեսական համալսարան – 0/50
  • Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարան – 0/88
  • Վարդենիսի մանկավարժական ինստիտուտ – 0/25
  • Գյումրու «Պրոգրես» համալսարան – 0/107
  • Երևանի մշակույթի համալսարան – 0/33
  • Էրեբունի բժշկական ակադեմիա – 0/38