ԳլխավորԼուր

ԳԹԿ-ն զգուշացնում է

Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին գումար հարկ է փոխանցել միայն միասնական քննությունների համար, հայտնում է ԳԹԿ քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Եթե Դուք /Ձեր երեխան/ ներբուհական կամ նաև ներբուհական քննություներ է հանձնելու, զանգահարեք այդ բուհ, իմացեք հաշվեհամարը և բանկում վճարեք ա՛յդ համարին:

Վճարեք դիմորդի՛ անունով, որովհետև, եթե սխալմունք լինի, գումարը վերադարձնելիս դժվարություններ կարող են լինել:

Հ.Գ. Միասնական քննությունները հանրակրթական առարկաներից են, այսինքն, այն, որոնք երեխան ուսումնասիրում է դպրոցում: Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, մարզական մասնագիտություններով դիմողները՝ Կոնսերվատորիայի, Թատերականի, ֆիզկուլտինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի, Մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի, Ճարտարապետա֊շինարարականի որոշ մասնագիտությունների դիմորդները:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին սկսվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2024 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը առցանց եղանակով։

Այն կտևի մինչև մայիսի 10-ը։