ԳլխավորԼուրԿրթություն

Թափուր տեղերի մրցույթ հեռակայի դեպքում չի անցկացվում. ԳԹԿ

Թափուր տեղերի մրցույթ բուհերի հեռակա ուսուցման քննություններից հետո չի անցկացվում։ Այդ մասին Usanogh.am-ին հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Գնահատականներն ուժի մեջ են մեկ տարի: Այսինքն, հեռակայի մրցույթից դուրս մնացածները դրանցով կարող են մասնակցել եկող ամառվա միասնական և աշնան հեռակայի մրցույթին»,-նշեց նա:

Դիմորդները մրցույթի արդյունքներին կարող են ծանոթանալ՝ ԳԹԿ իրենց անձնական համարով մուտք գործելով dimord.am կայք։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հեռակա ուսուցման ընդունելության քննություններն անցկացվել են հոկտեմբերի 22–ից 27-ը։