ԳլխավորԼուրԿրթություն

Հաստատվել է հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույցը

Դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից առաջ

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույցը: Ըստ այդմ, քննական օրեր են՝

  • հոկտեմբերի 22-ը /օտար լեզուներ/,
  • հոկտեմբերի 23-ը /քիմիա, ռուսաց լեզու/,
  • հոկտեմբերի 24-ը՝ /հայոց լեզու և հայ գրականություն/,
  • հոկտեմբերի 25-ը՝ /կենսաբանություն, աշխարհագրություն/,
  • հոկտեմբերի 26-ը՝ /մաթեմատիկա/ և
  • հոկտեմբերի 27-ը՝ /ֆիզիկա, հայոց պատմություն/: