ԳլխավորԼուր

Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

Միասնական քննություն

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը:

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

  • 09.06.2023 թ. — «Քիմիա», «Ռուսաց լեզու»
  • 13.06.2023 թ. — «Օտար լեզուներ»
  • 16.06.2023 թ. — «Մաթեմատիկա»
  • 20.06.2023 թ. — «Հայոց լեզու և հայ գրականություն»
  • 23.06.2023 թ. — «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
  • 27.06.2023 թ. — «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»: