ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է ԲՊՀ դասախոսը

Ռուզաննա Դոխոյան

Մահացել է ԲՊՀ դասախոս Ռուզաննա Դոխոյանը, հայտնում են բուհի ֆեյսբուքյան էջում։

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնը ծանր կորուստ կրեց: Կյանքից անժամանակ հեռացել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Դոխոյանը: Նա 2004 թ.-ից աշխատում է հայագիտության ամ­բիո­նում: Հեղինակ է 2 տասնյակից ավելի գիտական աշխատանքների: Նա ապրեց մտավորականի անբասիր կյանքով ու մնաց իր գործընկերների ու ուսանողների հուշերում անաչառ ու բարի։

Բրյուսովի անվան պետական համալսարանը իր վշտակցությունն է հայտնում Ռ. Դոխոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և ընկերներին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 18:00-ին, «MP» սգո սրահում: Հասցե՝ Նուբարաշեն 6, փողոց 1/4»,-նշված է հաղորդագրության մեջ: