Մարտի 25-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր է ճանաչել Բրյուսովի անվան պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։
Այս թեմայով Aravot.am-ի հետ զրույցում Ցոլակ Ակոպյանը նշել է, որ դատարանը լուրջ խախտումներ է նկատել, բացի դրանից՝ որոշում է կայացրել, որ համալսարանը պետք է նրան փոխհատուցի հարկադիր պարապուրդի համար՝ մոտ 7 միլիոն դրամ:
«Բայց իմ խնդիրը տվյալ պարագայում գումարը չէ, ես գումարով չեմ ծախվում, դիմելու եմ Վերաքննիչ դատարան, որպեսզի քննվի իմ աշխատանքի վերականգնման հարցը: Դա ինձ համար սկզբունքային է», հայտարարել է Ակոբյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։