ԳլխավորԼուր

Ապարանում բացվել է «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնը

Ջութակահարները Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնի բացման ժամանակ

Ապարանում այսօր բացվել է «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնը։ Միջոցառմանը մասնակցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Մեղրիում և Իջևանում արդեն գործում են նմանօրինակ կենտրոններ,  երկու օրից էլ երիտասարդական կենտրոն կբացվի նաև Դիլիջանում, իսկ տարվա ընթացքում՝ ևս չորս համայնքում:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է սկսել փորձնական ծրագիր՝ հիմնելով բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ կմեկտեղվեն մշակույթի տան, երիտասարդական կենտրոնի և համայնքային գրադարանի ֆունկցիաները:

Ապարանի երիտասարդական կենտրոնը եզակի է այն իմաստով, որ ունի գիշերակացի հնարավորություն։

«ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնի հիմնադիր Լաուրա Պողոսյանը տեղեկացրել է, որ 2022 թվականից կենտրոնը գործել է վերանորոգված փոքր տարածքում: Հետագայում, տեսնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի մասին հայտարարությունը, դիմել է և ընտրվել: Այժմ կենտրոնը բացվում է շինարարական և վերանորոգման ամբողջական աշխատանքների ավարտից հետո:

Ներկայացնելով կենտրոնի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ Լաուրա Պողոսյանն ընդգծել է, որ այստեղ երիտասարդները կարող են զարգացնել իրենց փափուկ հմտությունները, անձնային աճ գրանցել, քաղաքացիական կրթությանը ծանոթանալ:

Ապարանում բացվել է «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնը
Ապարանում բացվել է «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնը

Ապարանում բացվել է «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնը