2024 թվականի մարտի 27-ին ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցավ Տեխնոլոգիական աշխատանքային խմբի առաջին նիստը, տեղեկանում ենք «Ակադեմիական քաղաք»-ի ֆեյսբուքյան էջից:
Հանդիպմանը հրավիրված էին ներքոնշյալ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչները՝
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
- ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
- ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ
- ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվ.ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ
- ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
- ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
- ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
- ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ
- ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը
- ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ
- ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո
- ՀՀ ԷՆ Երկրագործության գիտական կենտրոն
- ՀՀ ԷՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարան
- ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն
- «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ
- Գիտուժ նախաձեռնություն
- Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)
- ՀՀ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա
- ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ
Հանդիպման օրակարգային հարցերին անդրադառնալուց հետո՝ մասնակից բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների բոլոր ներկայացուցիչները առանձնացրեցին Ակադեմիական քաղաքում ձևավորվելիք Տեխնոլոգիական կլաստերի վերաբերյալ իրենց մոտեցումները, գաղափարները, առաջարկները:
Մեծամասնության դիտարկմամբ առաջարկվեց առանձնակիորեն կարևորել ինտեգրման արդյունքում բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների ֆինանսական անկախության հարցը, կառավարման մոդելի ձևաչափը, ինչպես նաև այլ կլաստերների հետ համագործակցությունը։ Քննարվեցին նաև հայեցակարգային այլ հարցեր:
Առաջարկվեց նաև կազմակերպել ոլորտային առավել բովանդակային առանձին քննարկումներ համապատասխան բուհի կամ գիտահետազոտական կազմակերպության հետ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց Տեխնոլոգիական աշխատանքային խումբը բաժանել ենթախմբերի՝ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Այսպիսով ամփոփվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախաձեռնած ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբերի առաջին շրջափուլը։
Հավելենք՝ Հայաստանում նախատեսված են բուհական կրթության 6 ուղղություններ՝ Արվեստների, Կրթական, Բժշկական, Դասական, Տեխնոլոգիական, Սպայական։