ԳլխավորԼուր

Ինչպես է տնօրինվելու Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի գույքը

Արթուր Մարտիրոսյան, Սարգիս Հայոցյան

Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի և կազմակերպությունների գույքը փոխանցվելու է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին՝ առավել արդյունավետ օգտագործման և օգտագործումից ստացված շահույթը՝ ի նպաստ Ակադեմիական քաղաքի կարիքներին ուղղելու համար:

Այս մասին հայտարարել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ՝ միաժամանակ ընդգծելով, որ հաճախ շահարկվող այն դրույթը, որ այդ շենքերը վերածվելու են հյուրանոցների կամ ժամանցի այլ վայրերի, իրականությանը չի համապատասխանում։

Սահմանվելու է այդ շենքերն ու շինություններն օգտագործելու առավել նպատակահարմար ձև, օրինակ՝ մտավոր գործունեության որևէ տեսակի իրականացման համար գրասենյակային տարածք, ստարտափերի ինկուբատորների տեղակայման վայր, գիտաժողովների կազմակերպման վայր և այլն։