ԳլխավորԼուր

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պարզաբանում է

Ակադեմիական քաղաքի հատակագիծը

ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում Տեխնոլոգիական աշխատանքային խմբի աշխատանքներում «Գիտուժ» նախաձեռնության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչները ներգրավվել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հրավերով՝ բացառապես բովանդակության մշակման աշխատանքներին որպես փորձագետ օժանդակելու նպատակով։

Այս մասին հայտնում են հիմնադրամից ու շնորհակալություն հայտնում «Գիտուժ» նախաձեռնությանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամին՝ աջակցության և փորձառությամբ կիսվելու պատրաստակամության համար: