ԳլխավորԼուր

Շաբաթօրյակ՝ ակադեմիական քաղաքի տարածքում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մայիսի 3-ին ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին՝ մաքրման աշխատանքներ կատարելով ակադեմիական քաղաքի տարածքում։ Տարածքը հատուկ էր ընտրված՝ որպես ապագայի կրթական կենտրոն, որը միավորելու է երկրի առաջատար բուհերն ու գիտահետազոտական կենտրոնները։

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել է, որ սա նաև ուղերձ է կրթական համայնքին. նախարարությունը սկսում է իր գործողություններն այս տարածքում՝ նպատակ ունենալով սահմանված ժամանակահատվածում ստեղծել այն կրթական միջավայրը, որի մասին խոստացվել է։