Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը (տեսանյութ) դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնության 96 կգ քաշում Ղազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138կգ, 142 կգ, 145 կգ: Այս վարժությունում Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ: Հրում վարժությունում Գրիգորը գլխավերևում պահեց 175 կգ, 180 կգ ու 185 կգ: Այս ձևում ևս մեր ծանրորդը ոսկե մեդալակիր դարձավ:
Երկամարտի 330 կգ արդյունքով Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյան պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ: Իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով Վալերիկն աշխարհում 6-րդն է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ երկամարտի 204 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել էր երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։
