ԳլխավորԼուր

Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի ծանրամարտի բրոնզե մեդալակիր

Ծանրամարտիկ Գառնիկ Չոլակյան

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացավ երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ):

Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Գառնիկ Չոլակյանն առաջին մեդալն է նվաճում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

Պոկում վարժությունում Չոլակյանը հաջող է կատարեց միայն մեկ մոտեցում, գլխավերևում պահելով 124 կգ կշռող ծանրաձողն ու այս ձևում արծաթե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Չոլակյանը դարձյալ մեկ հաջող մոտեցմամբ ցույց տվեց 151 կգ արդյունք և զբաղեցրեց 4-րդ տեղը:

Այսօր ավելի վաղ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) (ու փոքր ոսկի՝ հրում վարժությունում)։