ԳլխավորԼուր

Հայաստանի թիմը ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ է նվաճել գրեփլինգի աշխարհի առաջնությունում

Հայաստանի թիմը ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ է նվաճել  գրեփլինգի աշխարհի առաջնությունում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել, հայտնում են Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայից։

«Օգոստոսի 22-ին U20 տարիքային խմբի Gi ձևաչափում ունեցել ենք 3 մեդալակիր` Սպարտակ Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել, Հովհաննես Հովհաննիսյանը` արծաթե, իսկ Տիգրան Ղազախյանը` բրոնզե»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Սպարտակ Միքայելյանը հայկական գրեփլինգի պատմութան մեջ առաջին ոսկե մեդալակիրը դարձավ աշխարհի առաջնությունում: