Իտալիայում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 72 կգ քաշային կարգում հանդես եկող Գասպար Տերտերյանը դարձավ փոխչեմպիոն։
Եզրափակչում նա շատ դժվարին գոտեմարտում 3-4 հաշվով պարտվեց վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին և նվաճեց արծաթե մեդալ։
Հայաստանի մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների հավաքականը Իտալիայում անցկացվող մրցաշարն ավարտում է երկու՝ արծաթե և բրոնզե մեդալովներով։ Դրանք նվաճել են Գասպար և Սամվել (77 կգ) Տերտերյան եղբայրները։