ԳլխավորԼուր

Մանվել Պետրոսյանը և Հարություն Հակոբկոխյանը դարձան Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոններ

Բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանը

Բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանը (63,5 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (71 կգ) դարձել են Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոններ, իսկ Արես Հակոբյանը և Սուրեն Ռուբենյանը` փոխչեմպիոններ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Այսպիսով` Հայաստանի ներկայացուցիչների նվաճած ոսկե մեդալների թիվը հասավ 7-ի։

Ավելի վաղ Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնության չեմպիոններ էին դարձել Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Վաղարշակ Քեյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews