Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին ու դարձավ մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հայաստանը ներկայացնող Ռուսլան Ասլիկյանն էլ արծաթ է նվաճել` առաջին հորիզոնականը զիջելով Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանին։
60 կգ քաշային Արթուր Սահակյանը նույնպես արծաթ է նվաճել։ Նա մրցում էր բուլղարացի Ռադոսլավ Ռոսենովի հետ։
Եզրափակիչում մեր վերջին մասնակիցը Հարություն Հակոբկոխյանն էր, որը 67 կգ քաշային կարգում մենամարտեց ուկրաինացի Դանիլո Լոզանի հետ։ Նա նույնպես արծաթե մեդալ նվաճեց։
Հիշեցնենք, որ 21-ամյա Էլիդա Քոչարյանն էլ հոկտեմբերի 19-ին 60 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ՝ հաղթելով ուկրաինուհի Տատյանա Դովգալին։



