ԳլխավորԼուրՀայաստանս

Լյովա Գևորգյանը 11։0 հաշվով ջախջախել է ադրբեջանցուն ու դարձել Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի հետ պայքարում, տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Լյովա Գևորգյանն Այդին Ահմադովի հետ պայքարում ջախջախել է վերջինիս 11:0 հաշվով։ Հայ մարզիկն այսպիսով ոսկե մեդալ է նվաճել։

«Ի դեպ, մեր Լյովան զինվոր է»,–նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Comment here