ԳլխավորԼուր

Լևոն Արոնյանը հասավ կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա աշխարհի չեմպիոնի հետ

Լևոն Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նվաճեց Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid շախմատային առցանց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը:

Քառորդ եզրափակիչում Արոնյանը  պարտության մատնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Էրիգայսի Արջունին: Հունիսի 29-ին կայացած խաղի առաջին կեսն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2: Նույն արդյունքը եղավ խաղի երկրորդ մասում, որը շախմատիստները խաղացին հունիսի 30-ին։ Արոնյանն ու Արջունը հաղթողին որոշեցին լրացուցիչ բլից պարտիաներում: Ուժեղագույնը դարձավ հայ շախմատիստը։

Հուլիսի 1-ին Լևոն Արոնյանը կիսազերափակչում կխաղա աշխարհի չեմպիոնի՝ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Comment here