ԳլխավորԼուր

Մագնուս Կարլսենը հաղթեց իր կազմակերպած առցանց մրցաշարում

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթեց իր իսկ կազմակերպած Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարում:

Պատմության մեջ առաջին անգամ անցկացվող նմանատիպ մրցաշարի եզրափակիչում մրցեցին Մագնուս Կարլսենը և ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան: Նորվեգ շախմատիստին հաջողվեց առավելության հասնել 2,5-1,5 հաշվով:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար:

Առցանց մրցաշարին մասնակցում էին նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին:

Comment here