ԳլխավորԼուր

Շանթ Սարգսյանը` Ագզամովի հուշամրցաշարի միանձնյա հաղթող

Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ավարտվել է Ագզամովի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 11 երկրների 65 շախմատիստներ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարում հիանալի հանդես եկավ երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող։ Սարգսյանը նաև 10 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։

Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով կիսեց 2-7-րդ հորիզոնականները։

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը վաստակեց 6, իսկ միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 4,5 միավոր։

Եզրափակիչ աղյուսակը՝ այստեղ։

Comment here