Հայ պատանիները բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Լավագույն եռյակն ունեցավ հետևյալ տեսքը՝
- 1-ին տեղ՝ Լեհաստան
- 2-րդ տեղ՝ Իսրայել
- 3-րդ տեղ՝ Հայաստան
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Չաքրյանը, Արսեն Դավթյանը և Ալեքս Սահակյանը: Թիմի ավագ՝ Վահագն Խաչատրյան։