ԳլխավորԼուր

Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը շախմատային օլիմպիադայում

Հնդկաստանի Չենայ քաղաքում հուլիսի 28-ին մեկնարկում է Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադան, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Ստուգատեսին Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։

Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 10-ին։

Հավելենք, որ Հայաստանը 3 անգամ հաղթել է շախմատային օլիմպիադաներում (2006, 2008, 2012 թթ.)։