ԳլխավորԼուր

Երևանի մետրոն փակ է. մեքենայավարները գործադուլ են անում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են, հայտնում են Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։

«Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։

Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։