ԳլխավորԼուր

Անժամկետ դասադուլ և գործադուլ՝ Աբովյանի թիվ 1 դպրոցում

Դասարան

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ բողոքի ակցիա են իրականացնում` Քարմիլե Առաքելյանին տնօրեն նշանակելու դեմ:

Նրանք հայտարարել են անժամկետ դասադուլ և գործադուլ: Դպրոցում լարված իրավիճակը թուլացնելու համար դպրոց են ժամանել ոստիկանության աշխատակիցները:

Ավելի վաղ դպրոցի «Ֆեյսբուքի» էջում տեղադրված էր տեղեկություն, որ, Քարմիլե Առաքելյանի հաղորդմամբ, նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին:

Comment here