«Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թևանյանն այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ տվեց մի քանի բուհերի անուններ (ներկայացվածը ողջ ցանկը չէ), որոնք դասադուլ են իրականացրել և միացել են շարժմանը.
«ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետն է մեզ միացել, բայց սպասում ենք ողջ ԵՊՀ-ին, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներ են միացել: Մեր տեղեկություններով` Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը մի պահ դարպասները փակել է ուսանողների առջև, հետո` ընկրկել: Չփորձե´ք ուսանողության դեմ կանգնել»:
Մասնակիցները հանրահավաքից հետո շարժվեցին տարբեր ուղղություններով` փողոցներ փակելու նպատակով:
Usanogh.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել, և այդ շրջանակում հայաստանյան մի շարք բուհերում դասադուլներ են։