ԳլխավորԼուր

«Ադրբեջանցիներ կային քաղաքում․ հեռացվել են»․ Ստեփանակերտի բնակիչը մանրամասներ է պատմում. Ձայնագրություն

Արցախում իրավիճակը վատ է․ լույս չկա, գազ չկա, ապահովություն, աշխատանք, գումար, ուտելիք չկա։ Այս մասին այսօր Usanogh.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչներից մեկը, ով անվտանգության նկատառումներից ելնելով չցանկացավ ներկայանալ։

«Չգիտեմ՝ ինչ պատասխանեմ, ինչ ասեմ, ոնց ձեզ մխիթարեմ։ Կրակոցներ չկան, խաղաղ է, զուտ անվտանգության հարց կա էստեղ, նաև մնացած բոլոր խնդիրները, որոնք հիմա անլուծելի են թվում: Ադրբեջանցիներ կային, կրակոցներ, արդեն մտածում էինք՝ գալիս են մեզ մորթեն, բայց հեռացվեցին»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ խաղաղապահնե՞րն են հեռացրել ադրբեջանցիներին, պատասխանեց «Կոնկրետ ոչ մի ինֆորմացիա չունեմ։ Խաղաղապահներն ասացին՝ չեն կարող մեր անվտանգությունն ապահովել, բայց թե ինչպես են հեռացվել, չեմ կարող ասել»,- նշեց նա։

Մանրամասները՝ ձայնագրության մեջ։