ԳլխավորԼուր

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն․ Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է

Մալխաս Ամոյան

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը Բելգրադում ընթացող աշխարհի վարկանիշային ԱԱ-ում սեպտեմբերի 22-ին բրոնզե մեդալ է նվաճել՝ 77 կգ քաշայինների վճռորոշ գոտեմարտում 9։7 հաշվով հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեու Ժադրաևի նկատմամբ։ Այսպիսով, Ամոյանը նաև Փարիզի 2024 թվականի ուղեգիր է ապահովել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում իր մասնակցությունն ապահովել է նաև աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ 97 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ՝ մեկը մյուսից տպավորիչ հաղթանակներ տանելով:

Արթուր Ալեքսանյան
Արթուր Ալեքսանյան

Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 10:4 հաշվով հաղթել է ռումինացի Նիկու Օժոգին, 1/8 եզրափակչում գեվստահ հաղթանակ է տարել ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուի նկատմամբ (9:0), իսկ քառորդ եզրափակչում նույն 9:0 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին: Կիսաեզրափակիչում արդեն Ալեքսանյանը ժամանակից շուտ 9-0 հաշվով առավելության է հասել լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսի նկատմամբ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը աշխարհի առաջնությունում այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար:

Գևորգ Ղարիբյան
Գևորգ Ղարիբյան