ԳլխավորԼուր

Հայաստանի ուշուի հավաքականը նվաճեց 7 ոսկե և 2 արծաթե մեդալ Եվրոպայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ուշուի Հայաստանի հավաքականի մարզիկները ավարտեցին իրենց ելույթները Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ընթացող ուշուի եվրոպայի առաջնությունում, հայտնում են Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայից։

56 կգ քաշային կարգում Դավիթ Իսախանյանը եզրափակիչում 2-0 հաշվով հաղթելով շվեդ Էլիաս Բոեռուդային՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Հաջորդ ոսկինները հավաքականին բերեցին 60 կգ քաշայիններ Ժիրայր Պետրոսյանն ու Արսեն Բագիրյանը։

Չեմպիոնի կոչմանն արժանացավ նաև Դավիթ Վարդանյանը, ում մրցակիցը հրաժարվեց մարտից։

Մ17 մրցելույթներում չեմպիոններ դարձան 52 կգ քաշային Գևորգ Բաղդասարյանը, 56 կգ քաշային Աղվան Մագոյանը և 80 կգ քաշային Գրիգոր Տոնիկյանը։

Դավիթ Բաղդասարյանն ու Վահան Մկրտչյանը եզրափակիչում պարտվեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին և դարձան արծաթե մեդալակիրներ։

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ուշուի հավաքականը վաստակեց 7 ոսկի և 2 արծաթե մեդալներ։