ԳլխավորԼուր

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին է մոտենում հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։

Մրցումային վերջին օրը փայլուն արդյունք գրանցեց Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ։

Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակեց 242,4 միավոր և նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews