Գյումրու մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը դարձել է ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից։
Սեպտեմբերի 7-ին Նիդեռլանդների Հաագա քաղաքում մեկնարկել է երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցաշարը։
«Մրցումների հենց առաջին օրը 60 կգ քաշային կարգում հանդես եկող, Գյումրու ՄՀԿ( մարզական հասարական կազմակերպություն) համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը, տանելով չորս հաղթանակ, գրավեց 3-րդ մրցանակային տեղը և նվաճեց բրոնզե մեդալ»,– նշված է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 8-ին կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։
