ԳլխավորԼուր

Կնյազ Իբոյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ Եվրոպայի ըմբշամարտի ԵԱ չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ըմբշամարտիկ Կնյազ Իբոյան

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Կնյազ Իբոյանը ոսկե մեդալ նվաճեց, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

92 կգ քաշային կարգի եզրափակիչում Մ23 Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտեց թուրք Մուհամեդ Գիմրիի հետ և համառ պայքարում կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով:

Իբոյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Գաբոր Անգյալի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Իբոյանը 10:1 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Սալի Յուսրեֆով Սալիևին:

Կնյազ Իբոյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին ներկայացուցիչն էր: Հայաստանի թիմը ազատ ոճի Եվրոպայի երիտասարդական հավաքականում պայքարն ավարտեց 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներով՝ գրավելով երրորդ տեղը։

Ավելի վաղ արծաթե մեդալակիրներ են դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ),  Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86կգ),  բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):

Հավելենք, որ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվեց հունիսի 26-ից հուլիսի 2-ը։