ԳլխավորԼուր

Ըմբիշներ Պապիկյանը և Ալիխանյանը դարձել են Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամները դարձել են Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյան եզրափակիչում զիջեց վրացի Թեյմուրազ Վանիշվիլին  1։6 հաշվով։ 74 կգ քաշային կարգում էլ Հրայր Ալիխանյանը 0:4 հաշվով զիջեց ռուս Չերմեն Վալիևին:

Նախօերին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիատասարդական թիմի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

Comment here