ԳլխավորԼուրՀայաստանս

Լիանա Գյուրջյանը գերազանցել է թուրք մրցակցին ու դարձել Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել է Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնության հաղթողի կոչումը, տեղեկացնում է armsport.am-ը։

Գյլուրջյանը երկամարտում գրանցել է 216 կգ (95+121) արդյունք՝ 3 կգ-ով գերազանցելով թուրք Սարա Յենիգունին:

Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ,), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) ու Կարեն Մարգարյանը (81 կգ):

Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Գրիգորյանը (81 կգ), իսկ Միլենա Խաչատրյանը (76 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

Comment here