Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Յուրիկ Հովեյանը կամային հաղթանակով նվաճեց ոսկե մեդալ, տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
63 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովեյանը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երյոմենկոյի հետ եւ հաղթեց վերջին միավորի առավելությամբ՝ 5:5 հաշվով:
55 կգ քաշային կարգում էլ Հոմերոս Առաքելյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում վստահ հաղթանակ տարավ թուրք Մուհամեդ Էմին Չաքիրի նկատմամբ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վիգեն Նազարյանն էլ արծաթե մեդալ է նվաճել՝ 87 կգ քաշայինների ոսկե մեդալի համար գոտեմարտում 4-5 հաշվով զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեին: