ԳլխավորԼուր

Ադրբեջանն Արցախում հրետանի ու ԱԹՍ է կիրառել. ունենք 4 զոհ

Մարտական դիրք՝ Արցախում

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հայկական կողմն ունի 4 զոհ:

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:

Ավելի ուշ ՊԲ-ն հայտնեց զոհված զինծառայողների անունները.

  • Արմո Աբգարյան
  • Սամվել Թորոսյան
  • Երվանդ Թադևոսյան
  • Գագիկ Բալայան